ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գոմաղբից մաքուր ջուր զտելու տեխնոլոգիա է մշակվել

 

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի գիտնականները մշակել են մի տեխնոլոգիա, ըստ որի՝ հնարավոր է գոմաղբից մաքուր ջուր ստանալ: Այս հայտնագործությունը կարևոր նշանակություն կունենա հատկապես մոլորակի անապատային շրջանների համար:

Միչիգանում ջուր ոչ ոք չի խնայում, սակայն երաշտներից տառապող երկրներում ջուր հայթայթելն օրհասական խնդիր է: Սնուցիչների զտման համակարգ»-ի (Nutrient Separation System) մշակումն սկսվել է 10 տարի առաջ: Համակարգի էությունը կայանում է անօդակյաց զտման մեջ, որի արդյունքում գյուղատնտեսության մնացորդներից ստացվում է պարարտանյութ՝  էներգիայի արտազատումով: Դրան ավելացվել են ուլտրազտման, հակառակ օսմոսի և այլ համակարգեր, որոնց միջով անցնող գոմաղբից ստացվում է այնքան մաքուր ջուր, որ այն կարող են խմել անասունները: Այս տեխնոլոգիան կարևոր է նաև շրջակա միջավայրի պահպանության տեսանկունից: Սարքավորումը զտում է նաև այս նյութերը, որոնք հետագայում կարող են կիրառվել պարարտանյութերի պատրաստման համար: Նոր համակարգով հնարավոր կլինի մեկ խորանարդ մետր գոմաղբից ստանալ կես խորանարդ մետր ջուր: Տեխնոլոգիայի կոմերցիոն կիրառումը կսկսվի այս տարվա վերջից, դրա արտադրությամբ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ամերիկյան «McLanahan» ընկերությունը: