ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ստեղծվել է ձայնային ալիքներով բջջայինները լիցքավորելու համակարգ

 

Հանրահայտ Nokia ընկերության և Թագուհի Մարիայի լոնդոնյան համալսարանի ինժեներներին հաջողվել է ստեղծել աշխատող համակարգ, որը լիցքավորում է բջջային հեռախոսը ձայնային ալիքների միջոցով: 

Նմանատիպ համակարգի ստեղծման գաղափարը կորեացի գիտնականներն առաջարկել են 2010 թվականին: Այն պետք է աշխատեր հետևյալ կերպ՝ ցինկային օքսիդից նանոլարերը ձայնից առաջացած թրթռումները պետք է փոխակերպեին էլեկտրականության: Սակայն միայն այժմ են ինժեներները հոսանքի ուժը բարձրացրել այն մակարդակի, որը բավարար է բջջայինների լիքցավորման համար: Գիտնականները գտնում են, որ այս տեխնոլոգիան կարող է ապագայում փոխարինել սովորական էլեկտրական լիցքավորիչ սարքերին: