ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նոր ժամացույցը գծագրում է պատկերն օգտատիրոջ ձեռքին

 

Կալիֆոռնիայում բնակվող 4 հոգանոց թիմը ստեղծել է Ritot ժամացույցը, որն արտաքուստ նման է թևնոցի, սակայն կարողանում է այն կրողի անմիջապես ձեռքին ցույց տալ ժամը։ Ritot-ն իր տեսակի մեջ առաջին նմանատիպ ժամացույցն է։ Սարքի ներսում կա փոքրիկ պրոեկտոր, որը ձեռքի ափի հակառակ հատվածին գծագրում է ժամն ու այլ տեղեկություններ։ Դրա կառավարման գործընթացը բավական պարզ է. ժամացույցը գործի դնելու համար հարկավոր է սեղմել անհրաժեշտ կոճակը կամ էլ թափահարել ձեռքը։ Իսկ սմարթֆոնի հետ համադրելու դեպքում հնարավոր է ծանուցումներ ստանալ Facebook-ի, Twitter-ի, բաց թողած զանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ։ Ritot-ի հետ տրվում է նաև դոկ-կայան, որով կարելի է լիցքավորել ժամացույցը, ինչպես նաև փոխել գծապատկերի գույնը։ Սարքն արտադրվել է 2 տարբերակով՝ դասական ու սպորտային. երկուսն էլ ջրակայուն են։