ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Սևից էլ սև. գիտնականները այնքան մուգ նյութ են ստեղծել, որը հնարավոր չէ տեսնել

 

Ամենաառեղծվածային գույնը՝ սևը, որը տարբեր ժամանակներում այնքան գրավել է պուրիտանացիներին, գոթերին, ավանգարդ ոճի արվեստագետներին և նորաձևության ասպարեզում ամենակարկառուն դեմքերից մեկին՝ Կոկո Շանելին, այժմ ավելի խորհրդավոր ու էլ ավելի մուգ է դարձել:

Բրիտանական ընկերությունը «տարօրինակ» նյութ է ստեղծել, որն այնքան սև է, որ կլանում է տեսողական լույսի ընդամենը 0.035 տոկոսը՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: «Սուպեր սև» ծածկույթին նայելիս, որը պատրաստված է ածխածնային նանոխողովակներից՝ յուրաքանչյուրը 10000 անգամ ավելի բարակ, քան մարդու մազը, տարօրինակ զգացողություն ես ունենում: Այն այնքան մուգ է, որ մարդկային աչքը չի կարող հասկանալ, թե ինչ է տեսնում: Ձևերն ու ուրվագծերը կորչում են՝ տեսադաշտում թողնելով միայն ակնհայտ անդունդ: Եթե այդ նյութից պատրաստված լիներ Շանելի հայտնի սև զգեստներից որևէ մեկը, ապա կրողի գլուխն ու վերջույթները զգեստի շուրջ լողալիս կթվային: Բրիտանական ընկերությունում բացատրում են, որ նանոխողովակը նյութ է, որը պատրաստվել է ալյումինե փայլաթիթեղի շերտերից: