ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել է «խելացի» մահճակալ, որը կօգնի անքնությամբ տառապողներին

 

Բրիտանացի մասնագետներն ութ տարվա փորձարկումներից հետո ստեղծել են «խելացի» մահճակալ, որը հատուկ թրթռոցների շնորհիվ օգնում է մարդուն արագ քուն մտնել։
1.660 դոլար արժողությամբ «Բալուգա» մահճակալն ունի թրթռացող ներքնակ, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաև մերսում անել։ Ներքնակը բաղկացած է օդով լցված փոքրիկ գնդակներից, որոնք հիանալիորեն հարմարվում են ցանկացած քաշի ու հասակի։
Բացի այդ, մահճակալն ունի ջերմաստիճանի կառավարման համակարգ, որը կարող է տարբեր հատվածներում իջեցնել կամ բարձրացնել ջերմաստիճանը։ Օրինակ, եթե քնողի միայն ոտքերն են սառչում, ապա այն կարող է կարգավորել այդ հատվածի ջերմաստիճանը։
Բացի այդ, այն ունի Wi Fi և Bluetooth կապ, որն ավտոմատ կերպով անջատվում է, երբ մարդը քնում է։
Նորույթը վաճառքի կհանվի 2014թ. նոյեմբերին՝ 20 տարվա երաշխիքով։