ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել է ռենտգեն-հայելի, որի մեջ դիտողը տեսնում է իր ներքին օրգանները

 

 

Ֆրանսիայում ստեղծվել է 3D հայելի, որի շնորհիվ ցանկացած մարդ կարող է իրական ժամանակում տեսնել իր ներքին օրգանները: Ռենտգեն-հայելին ստեղծվել է համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ռենտգեն հետազոտությունների, համակարգչային անիմացիայի և շարժումները որսացող Kinect համակարգի միավորման շնորհիվ: Հայելու մակերեսին, որն իրականում հսկայական էկրան է, երևում է ռենտգենի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ստեղծված պատկերը: Տվյալների մշակումից հետո էկրանին հայտնվում է մարդու ներքին օրգանների ու կմախքի ամբողջական պատկերը: Microsoft Kinect համակարգն էլ, իր հերթին, հետևում է քսանից ավելի տարատեսակ հոդերի շարժումներին՝ ներառյալ ծնկները, արմունկներն ու դաստակները: