ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Բրիտանական ինքնաթիռներում գունային երանգները փոխող նստատեղեր կհայտնվեն

 

Բրիտանական ավիաընկերությունը փորձարկում է օդանավերի նոր նստատեղերը, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված ուղևորի հուզական վիճակից:
Իրականում նստատեղերը համալրված են բազմաթիվ սենսորներով, որոնք ունակ են որսալ ուղեղի ալիքները և իրենց գունային գամմայով հարմարվել վերջիններիս տրամադրությանը: Նստատեղերը փոխում են իրենց գույները՝ կարմիրից մինչև կապույտ: Ծիծաղը խորհրդանշող գույնը դեղինն է, ամոթինը՝ կարմիրը, վախինը՝ երկնագույնը, զայրույթինը՝ կանաչը: