ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել են «խելացի» կոշիկներ, որոնք թույլ չեն տա կրողին մոլորվել 

  

Բրիտանացի Կրիստիան Լոուրենսի ու հնդիկ Անիրուդ Շարմանի համագործակցության շնորհիվ ստեղծել են այնպիսի «խելացի» կոշիկներ, որոնք կրողին կհուշեն ճիշտ ճանապարհը ու թույլ չեն տա մոլորվել։

Կոշիկների մեջ դրված է Lechal հատուկ տեխնոլոգիան, որը Bluetooth-ի միջոցով կապ է հաստատում կրողի սմարթֆոնի քարտեզային համակարգի հետ։ Համակարգը որոշում է, թե որ ճանապարհով մարդը պետք է շարժվի և այդ տվյալներն ուղարկում է կոշիկներին, որոնք թրթռոցի միջոցով ստիպում են փոխել ճանապարհը։

Բացի այդ կոշիկները հաշվում են կրողի արած քայլերի թիվն ու այդ ընթացքում այրած կալորիաների չափը։ Նշվում է, որ 100 դոլար արժողությամբ կոշիկների նախնական պատվերի համար դիմել է 3.000 մարդ։