ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնացիները տիեզերքի վերելակ կկառուցեն

Obayashi ընկերությունը մտադիր է ընթացիկ հարյուրամյակի  50-ականներին տիեզերք տանող վերելակ կառուցել՝ դրանով հեղափոխություն կատարելով տիեզերական թռիչքների ոլորտում: Թեև ճապոնացիները ոչ մի մանրամասնություն չեն հայտնում, տեղեկություն կա, որ նախագիծը կիրականացվի ածխածնային նանոխողովակներից, որոնցում կհամադրվեն ամրությունն ու թեթևությունը: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա բեռը տիեզերք ուղարկել ավելի էժան, նաև՝ վերելակը կարող է բարձրացնել ոչ ստանդարտ բեռներ, որոնք պարզապես չեն տեղավորվի հրթիռակիրներում: Սակայն տվյալ գաղափարի իրագործմանը ոչ ոք լրջորեն ձեռնամուխ չի եղել: Դրա շինարարության համար հարմար է ածխածնային նանոխողովակների նյութը, սակայն մարդկությունը դեռ  չի կարող դրանք օգտագործել արդյունաբերական  ծավալով: Ըստ գիտնականների` նման նյութը կարող է երբեք չստացվել: Նախագծի իրականացմանը խանգարում է նաև դրա բարձր աժեքը: Այն հարմար չէ առաջատար գերտերությունների գրպանին, որոնք վերածնվում են տնտեսական ճգնաժամից հետո: