ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինացիները «խելացի» սննդային փայտիկներ են ստեղծել

Պեկինյան ընկերությունը չինական «խելացի» սննդային փայտիկներ է ստեղծել, որոնք հատուկ ցուցիչների օգնությամբ որոշում են սննդամթերքի թարմությունը: Սմարթ-փայտիկներն ուտելիքի մեջ դնելով՝ գաջեթն իրեն կցված սմարթֆոնին տեղեկություն է փոխանցում սննդի պիտանելիության մասին: Եթե սնունդն անվտանգ է, փայտիկների վրա կապույտ լույս է վառվում, իսկ եթե սարքը թունավոր նյութեր է հայտնաբերում, կարմիր լույս է վառվում: Հեղինակները մտադիր են հետագայում ընդլայնել գաջեթի գործառնությունների շրջանակը, որպեսզի այն կարողանա նաեւ որոշել սննդի կալորիականությունը, ջերմաստիճանը եւ pH-ի մակարդակը:Հիշեցնենք, որ Չինաստանում սննդամթերքի անվտանգությունը հսկայական խնդիր է: Բոլորն են հիշում 2008 թվականին բռնկված սկանդալը, երբ կաթնամթերքում արդյունաբերական մելամին էին հայտնաբերել, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ էր դարձել: