ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Երևանյան ֆիզիկոսների սարքավորումը տեղադրել են Գերմանիայում և ԱՄՆ-ում

 

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետների խմբի մշակած սքաները տեղադրվել է տարրական մասնիկների ֆիզիկայի միջազգային առաջատար մի շարք կենտրոններում: Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մշակած մասնիկների խմբերի սքաներն արդեն օգտագործվում են ԱՄՆ-ում Արգոնի ազգային լաբորատորիայում և Գերմանական էլեկտրոնային սինխրոտրոնում (DESY), ինչպես նաև ճապոնական Կիոտոյի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկում: «Մեր սքաների օգնությամբ հնարավոր է որոշել մասնիկների խմբի տեսակը և նրա տեղաշարժը: Մեր մշակած մոդելները թույլ են տալիս չափել մեծ միջակայքով խմբերը և չլիցքավորված մասնիկների, մասնավորապես՝ նեյտրոնների խմբերը: Մեծ թվով սքաներներ կարող են հարկավոր լինել ԱԷԿ-ում նեյտրոնների հոսքի չափման համար: Եվս մեկ կարևոր ուղղություն է նեյտրոնային օնկոթերապիան: Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հույս ունեն ուռուցքաբանական թերապիայում հետազոտությունը հետագայում զարգացնել նաև Երևանում Գերազանցության կենտրոնի պրոտոնային արագացուցիչի հիմքով: