ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Չինացիները «խելացի» բարձ են ստեղծել գրասենյակային աշխատակիցների համար

 

Չինացի ինժեներները Darma անունով խելացի բարձ են ստեղծել նրանց համար, որոնք նստած կենսակերպ են վարում: Բարձի ներսում մեկ մմ հաստությամբ 6 սենսորներ կան: Բարձը ցանկացած այլ սարքավորումից ավելի ճշգրտ ու արդյունավետ է կանոնավորում մարդու շնչառությունը, սրտի խփոցը, սթրեսի մակարդակը և նստած դիրքը: Ըստ բարձը ստեղծողների՝ Darma-ն թույլ չի տալիս մարդուն ճարպակալել, ուսումնասիրելով նրա սովորությունները ճիշտ դիրք է խորհուրդ տալիս, հիշեցնում է՝ երբ է պետք վեր կենալ, վարժություններ կատարելու խորհուրդներ է տալիս և այլն: Այս բարձը զանգվածային վաճառքի կհանվի 2015-ի մայիսին, իսկ առաջին գնորդները դրանք կստանան հունիսին: Բարձի արժեքը 199 դոլար է, իսկ գործողության ժամկետը մեկ լիցքավորումից հետո մեկ ամիս է: