ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նոր առաձգական իմպլանտը կարող է վերականգնել կաթվածահարների շարժունակությունը

Լոզանի  պոլիտեխնիկական դպրոցի (Ecole Polytechnique Federale de Lausanne (EPFL)) գիտնականներին հաջողվել է նոր առաձգական իմպլանտ ստեղծել, որը շարժվում է ողնուղեղի հետ միասին: Այդ իմպլանտը կարողացել է վերականգնել կաթվածահար առնետների շարժունակությունը և բացառված չէ, որ ապագայում այն կարող է և կաթվածահար մարդկանց համար օգտակար լինել:Ողնուղեղի տրավմայի հետևանքով ազդանշանները դադարում են հաղորդվել, ինչի արդյունքում առաջանում է վերջույթների կաթված: Սակայն ոչ այնքան վաղուց հետազոտողների հենց այս խումբն ապացուցել է, որ վնասվածքից հետո ողնուղեղի քիմիական և էլեկտրական խթանումը ազդանշաններին հաղորդման նոր ուղիներ գտնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ժամանակ դրա համար պահանջվում էր էլեկտրոդների անմիջական իմպլանտացիա, իսկ դա միայն ժամանակավոր միջոց կարող էր լինել: Իսկ իմպլանտներն արդեն հարցի բոլորովին այլ լուծում են: Բայց շատ կարևոր է, որ իմպլանտները ճկուն լինեն, հակառակ դեպքում դրանք կսկսեն մաշվել, բորբոքում առաջացնել և արդյունքում կդադարեն աշխատել: Ի տարբերություն այս գյուտի, ավելի վաղ ստեղծված բոլոր իմպլանտները կոշտ էին եւ վնասում էին հարևան հյուսվածքները: Այս նոր իմպլանտը շարժվում է մարմնի հետ՝ ապահովելով ողնուղեղի թե´ քիմիական, թե´ էլեկտրական խթանումը: Ինչպես ցույց են տվել առնետների հետ արված թեստերը, իմպլանտների օգնությամբ հնարավոր է եղել վերականգնել նրանց վերջույթների շարժունակությունը: Իմպլանտը ստեղծելիս գիտնականներն օգտագործել են առաձգական սիլիկոն և մակերեսի վրա փոքրիկ կտրվածքներով ոսկուց լարեր (հետևաբար, դրանք ունակ են ձգվելու): Այդ նյութերից ստեղծված իմպլանտները հրաշալիորեն աշխատել են երկու ամիս. մեր օրերում սա նման սարքավորումների աշխատանքի ամենաերկար ժամկետն է: Շատ մասնագետների կարծիքով այս զարգացումն իսկական բեկում է նեյրոպրոթեզավորման ոլորտում: