ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նախկին օրթոպեդ վիրաբույժը ստեղծել է բարձրակրունկ հարմարավետ կոշիկներ


Ամերիկացի նախկին օրթոպեդ վիրաբույժ Թերին Ռոուզը հաստատում է, որ բարձրակրունկ հարմարավետ կոշիկներ է ստեղծել: Ռոուզն ունի 40 մլն դոլար արժեքով կոշիկի բիզնես, սակայն այժմ նա Kickstarter սոցիալական նախագծերի ֆինանսավորման հարթակում գումար է հավաքում նոր նախագծի՝ «թևավոր կոշիկների» համար: Ռուզի հավաքածուի կոշիկների ներբանները հատուկ «թևիկներ» ունեն՝ ածխածնային մանրաթելերից: Դիզայներն ասել է, որ քայլելիս դրանք աշխատում են ինչպես «պոմպ» և բարելավում արյան հոսքը՝ սրտից ոտքեր: Դա տալիս է հարմարավետության զգացում և նվազեցնում այտուցները:

Դիզայնի մշակման գործում նրան օգնել է ճարտարապետ և ինժեներ Էնրիկո Կուինին՝ սերֆինգի եվրոպացի նախկին չեմպիոնը: Նրա շնորհիվ կոշիկների ստեղծման համար կիրառվել են ամուր և պլաստիկ նյութեր, որոնք սովորաբար կիրառվում են սերֆինգի տախտակների արտադրությունում:

Կոշիկներն արժեն 350-1995 դոլար: Ռոուզը մտադիր է մինչև նոյեմբերի 5-ը 100 հազար դոլար հավաքել: