ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Bluetooth-ով աշխատող բարձրախոսները քնելուց առաջ բնության հանգստացնող ձայներ են արձակում


Brookstone ընկերության Tranquil Moments կոչվող սարքն աշխատում է bluetooth-ով և արձակում է բնության տարբեր ձայներ՝ անտառային, օվկիանոսային, անձրևի, թեթև աղմուկի և այլն:  Tranquil Moments-ն օգնում է քնելուց առաջ երաժշտություն վայելել կամ լսել հաճելի հանգստացնող ձայներ՝ ավելի հանգիստ և խաղաղ քուն ունենալու համար։ Այն ունի նաև ինքնուրույն անջատվելու կարգավորում։ Սարքը բավական փոքրիկ է, ինչը հնարավորություն է տալիս այն տեղափոխել և դնել տան հարմար հատվածներում։ Այն ունի փոքրիկ մարտկոց, որը հնարավոր է լիցքավորել micro  USB-ով։ Սարքն ունի ձայնի բարձրության կարգավորիչ, մի շարք կոճակներ՝ նախատեսված ավտոմատ անջատվելու, ռադիոյին միանալու, ինչպես նաև երաժշտական կարգավորումները փոխելու համար։ Հետաքրքրական է, որ չնայած սարքի պարզությանը՝ այն արժե 130 դոլար։