ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինացի աստղագնացները հաջողությամբ  աճեցնում են հազար եւ լոլիկ «Տյանգուն» տիեզերակայանում

Չինական «Շենչժոու»-ի աստղագնացները բանջարեղեններ են աճեցրել «Տյանգուն» տիեզերակայանում։
Առաքելության հրամանատար Ցզին Հայփեյնը եւ աստղագնացներ Չժու Յանչժոոուն եւ Գույ Հայչաոն «Տյանգուն» տիեզերակայանում են մայիսի վերջից եւ վերադարձել են Երկիր հոկտեմբերի 31-ին՝ կայանը հանձնելով նոր առաքելության անձնակազմին։
Ցզինը եւ մյուս աստղագնացները բանջարեղեններն աճեցնելիս օգտագործել են հատուկ սարքավորումներ։ Առաջինը հազարն էր, մյուսները՝ չերի լոլիկն ու սոխը։
«Բանջարեղեններ աճեցնելու սարքը էկոլոգիական վերահսկման կարեւոր մասն է, եւ այն օգտագործվում է տիեզերքում համապատասխան տեխնոլոգիաների ստուգման համար։Մենք ապագայում կկենտրոնանանք արագ եւ լայնածավալ աճեցումների վրա»,- ասել է Աստղագնացների պատրաստման չինական կենտրոնի հետազոտող Յան Ռենցզեն։
Չինաստանը մտադիր է Լուսին ուղարկել երկու աստղագնաց մինչեւ 2030թ.։ Նախատեսվում է նաեւ հաջորդ տասնամյակում կառուցել լուսնաբազա Միջազգային լուսնային հետազոտական կայան (ILRS) անվանմամբ։ Մարս անձնակազմ կուղարկվի ավելի ուշ, բայց Կարմիր մոլորակը նշված է որպես նշանակման վայր չինական տիեզերական թռիչքների համար։

news.am