ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Թայվանը 2026թ. կսկսի առանց անձնակազմի մարտական նավակների զանգվածային արտադրությունը

Թայվանի ռազմարդյունաբերական համալիրն ուսումնասիրում է Ուկրաինայի Զինված ուժերի՝ առանց անձնակազմի մարտական նավակների կիրառման փորձը եւ նախատեսում է սկսել դրանց սերիական արտադրությունը 2026թ.։
Նախագծի աշխատանքները վարում է Թայվանի Գիտությունների եւ տեխնոլոգիաների Չժունշանի ինստիտուտը (NCSIST)։ Ինչպես տեղեկացրել են պարբերականի աղբյուրները, երկու նախատիպերի ստեղծման համար հատկացվել է 812 մլն նոր թայվանական դոլար (մոտ 25,14 մլն դոլար)։ Օպերատորները կկարողանան հեռահար կառավարել նավակները 70 կիլոմետր հեռավորությունից՝ տեսախցիկներից տեսապատկերներ ստանալով իրական ժամանակի ռեժիմում։
Սարքերը կկատարեն պարեկման եւ ջրավազանի պաշտպանության բազմաթիվ առաջադրանքներ, գրոհներ լիրականացնեն հակառակորդի վերջրյա նավերի դեմ, ինչպես նաեւ կփնտրեն ծովային ականներ եւ սուզանավեր։ Առանց անձնակազմի նավակների սերիական արտադրությունը կսկսվի փորձարկումների ավարտից հետո։
Թերթի զրուցակիցները նշել են, որ ինստիտուտը նաեւ ստեղծում է առանց անձնակազմի սուզանավեր։

news.am