Ռուսաստանում ադամանդի արդյունահանման թափոններից աղյուսներ են պատրաստել
Հյուսիսային արկտիկական դաշնային համալսարանի (САФУ) գիտնականները ստացել են երկարակյաց կերամիկական կլինկերային աղյուսների նմուշներ ադամանդի արդյունահանման ձեռնարկությունների թափոններից:
Ինչպես նշել են համալսարանում, այս ապրանքները կարող են դիմակայել ավելի քան 75 սառեցման և հալման ցիկլերի, դիմակայել կրակին, քիմիական և մեխանիկական ազդեցություններին, ինչպես նաև անվնաս են առողջության համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Աշխատանքի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են բաց հանքի արդյունքում ստացված ապարների խմբեր, այնուհետ, ըստ նրանց, հաջողությամբ լաբորատոր և կիսագործարանային փորձարկումներ են կատարել՝ կերամիկական կլինկերային աղյուսների նախատիպեր ստանալու համար։
Առաջին փուլում նրանք ընտրել են կերամիկական արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պարամետրերը կիսաչոր մամլման մեթոդով։
Երկրորդ փուլում գիտնականները որոշել են արգիլիտից կերամիկական արտադրանք արտադրելու հնարավորությունը՝ պլաստիկ կաղապարման միջոցով:
Վերջնական փուլը կլինկերային Lego աղյուսների (250x125x65 միլիմետր) արտադրությունն էր՝ կիսաչոր մամլման մեթոդով։
Համալսարանի փորձագետների կարծիքով, ստացված կլինկերային աղյուսի առավելությունները ներառում են դրա ամրությունը և ցածր հիգրոսկոպիկությունը: Այս ապրանքը արեւի լույսից չի փոխում գույնը: