Չինական ընկերությունը ստեղծել է արտասովոր թռչող-մեքենաներ
AeroHT չինական ընկերությունը, որն զբաղվում է օդային տրանսպորտային միջոցների ստեղծմամբ, ներկայացրել է երկու արտասովոր կոնցեպտ։ Առաջինը հիբրիդային-էլեկտրական «ավիակիր» է՝ վեց անիվներով, երկրորդը՝ սուպերմեքենայի նոր տարբերակ, որը կարող է թռչել, տեղեկացրել է «Տեխկուլտը»։
«Ցամաքային ավիակիրը» արտաքնապես նման է 6 անվանի եւ թափք ունեցող մեքենայի։ Այն ունի հատուկ համակարգ, որն ապահովում է երկտեղանոց մուլտիքոպտերի թռիչքն ու վայրէջքը։ Այս տրանսպորտային միջոցը կարող է հաջողությամբ օգտագործվել փրկարարական գործողություններում կամ լինել զվարճալի խաղալիք ունեւոր հաճախորդների համար։
Երկրորդ կոնցեպտը ներկարացված տանիքում ունի ծալովի համակարգ չորս պտուտակներից, որոնք պատրաստված են ածխածնային մանրաթելից։ Դրանք կարող են բացվել, երբ անհրաժեշտ լինի, որ մեքենան թռչի։ Խոսքը համակարգչային մոդելի մասին չէ, այլ իսկապես գոյություն ունեցող նախատիպի։ Փորձագետները, գանահատելով նախագիծը, կասկածում են դրա գործնականության հարցում. մեքենան կարող է չափազանց ծանր լինել զգալի հեռավորությամբ թռիչքների կատարման համար։