ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Դինոզա՞վր են... փետրավորները

 dinobird  

Կանադացի հնէաբանների մի խումբ որոշել է թռչունների մեջ զարգացնել դինոզավրի հատկանիշներ: Գիտնականների կարծիքով` սաղմնային զարգացման փուլում որոշակի գենետիկական լծակների վրա ազդելու դեպքում հնարավոր է վերարտադրել թռչունների` միլիոնավոր տարիներ առաջ անհետացած դինոզավրերին հատուկ հատկանիշներ: Ըստ Հանս Լարսոնի` նախագծի նպատակը դինոզավրերի ստեղծումը չէ, այլ այն, որ եթե հնարավոր է զարգացնել թռչունների` դինոզավրերին հատուկ անատոմիական հատկանիշները, ապա մեկ անգամ ևս կհիմնավորվի գիտական այն վարկածը, որ փետրավորները դինոզավրերի հետնորդներն են:

 

Էլեկտրոնային քիթ

 

Քիմիկոսները պարզել են, թե ինչ բույր ունի մահը: Հետազոտությունների համար գիտնականներն օգտագործել են խոզի դիակը, որը տեղավորել են հատուկ դրա համար պատրաստված հարմարանքի մեջ: Մեկ շաբաթ տևած փորձի ընթացքում յուրաքանչյուր 6-12 ժամը մեկ կատարվում էր դիակից արձակված հոտի քիմիական անալիզ: Առաջին երեք օրում օդում գերակշռել են ինդոլային միացությունները, երրորդ օրում դիակից արձակված հոտի մեջ հայտնաբերվել է ինդոլի և պուտրեսցինի` սպիտակուցի թարախային քայքայման ընթացքում առաջացող միացություն: Փորձագետների կարծիքով` այս աշխատանքը կօգնի ստեղծել հատուկ հարմարանք, որի միջոցով հնարավոր կլինի կատարել օդի քիմիական բաղադրության անալիզ: qitՍարքը կօգտագործվի նաև քրեագիտության մեջ` դաշտային պայմաններում դիակների հայտնաբերման, ինչպես նաև մահվան ժամկետների ճշտգրտման համար:

Աշխարհի լավագույն նյութագիտական լաբորատորիաներում ներկայումս մշակվում են նմանատիպ` ավելի հարմարավետ ու դյուրակիր սարքերի ստեղծման ծրագրեր: Սարքի հիմնական բաղադրիչը գազային սենսորն է, որը երբեմն անվանում են էլեկտրոնային քիթ:

 

Ապրեք առանց ռադիացիայի

 

ԱՄՆ-ում և Իսրեյելում աշխատող մոլեկուլային կենսաբանության ռուս մասնագետները ստեղծել են մի պատրաստուկ, որն աշխարհը կպաշտպանի ռադիացիայից: Պատրաստուկը բժշկական պրակտիկայում կօգտագործվի 1-2 տարի հետո. այն կընդլայնի քաղցկեղի բուժման հնարավորությունը, կմեծացնի մարդկանց պաշտպանվածությունը տեխնածին աղետներից առաջացած ռադիացիայից:

Պատրաստուկի մշակման աշխատանքներն սկսվել են 10 տարի առաջ, երբ գիտնականների հայտնաբերած նյութը լաբորատոր մկներին պաշտպանել է ռադիացիայից: Նյութը ազդում է P3 գենի վրա, որը հետևում է, թե բջջի մեջ փոփոխություններ չե±ն նկատվել արդյոք, որոնք կարող են ուռուցքի առաջացման պատճառ դառնալ: Իսկ եթե արդեն առաջացել է նման գոյացություն, ոչնչացնում է այն:

P3 գենը առողջ բջիջներն ընկալում է որպես հիվանդ բջիջներ և ոչնչացնում է դրանք` թուլացնելով առանց այն էլ թույլ օրգանիզմը: Գիտնականները հայտնաբերել են նշված գենի անջատիչ պիֆիտրին-ալֆա միացությունը, որն այդ գենը կարող է միացնել և անջատել ըստ անհրաժեշտության: Այս միացությունը հնարավորություն կտա, առանց օրգանիզմին վնաս հասցնելու, մեծացնել ճառագայթման չափաբաժինը:

Սկզբնական շրջանում փորձարկվել են կապիկներ, ապա` կամավորներ:

600 պրիմատները բաժանվել են երկու խմբի, որոնք ստացել են ռադիացիայի այնպիսի չափաբաժին, ինչպիսին Չեռնոբիլի վթարից տուժածները: Առաջին խումբը նոր դեղանյութի չափաբաժինը ստացել է ճառագայթումից 24 ժամ առաջ կամ հետո` 72 ժամվա ընթացքում: Արդյունքում` դեղաբաժին չստացած կապիկների 72%-ը սատկել են, իսկ կենդանի մնացածները հիվանդացել տարբեր հիվանդություններով: Երկրորդ խմբի կենդանիները բոլորը ողջ մնացել` առանց կողմնակի երևույթների:

Պատրաստուկն անցել է կլինիկական փորձաշրջան և բացարձակապես անվտանգ է մարդկանց համար:

 

Սինթետիկ ծառ

 

Գիտնականները ձեռնամուխ են եղել այսպես կոչված սինթետիկ ծառի մշակման աշխատանքներին, որն ընդունակ է 1000 անգամ ավելի ածխաթթու գազ կլանել, քան սովորական ծառը: Ծառի առանձնահատկությունն այն է, որ ծառի վրա տեղադրված են հատուկ թիթեղյա խցիկներ, որոնք կլանում են ածխաթթու գազի մոլեկուլները, որոնք սեղմվում են, սառչում և այդ վիճակում պահպանվում:
Գիտնականների հավաստմամբ` նմանատիպ ծառերը կարող են հավաքել տրանսպորտի վառելիքի արտանետման մնացորդները, ուտիլիզացիայի ենթարկել այնտեղ, որտեղ այլ մեթոդներ չեն գործում: Հետազոտությունների համաձայն` Երկիր մոլորակի ածխաթթու գազի արտանետումների գրեթե կեսն անկառավարելի են և կատարվում են փոքրիկ աղբյուրներից: Սինթետիկ ծառի ստեղծման նախագծի հիմնական նպատակը հենց այդ իրավիճակը վերահսկելն է:

 

Ֆիզիկոսները ակնարկում են նոր տարրական մասնիկի մասին

  

 Belle ծրագրի մասնակից ֆիզիկոսները ստացել են տվյալներ, որոնք կարող են վկայել անհայտ տարրական մասնիկի ստեղծման մասին: Այդ մասին նրանք զեկուցել են Համբուրգում տեղի ունեցած`բարձր էներգիաների դեպքում լեպտոն-ֆոտոնների փոխազդեցություններին նվիրված սիմպոզիումում: Հայտնաբերված հանելուկային մասնիկը կարող է ծառայել որպես այսպես կոչված գերսիմետրիայի տեսության ապացույց: