ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Վիրահատություն  պորտի միջոցով

 

Գիտական հետազոտությունների միջոցով պարզվել է, որ պորտը կարող է դառնալ հարմար օրգան, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ հեռացնել ուռուցքներ և ամբողջական օրգաններ:

Բժիշկ Դյուկ Հերելն առաջին անգամ հեռացրել է քաղցկեղով ախտահարված երիկամը` կատարելով ընդամենը մեկ կտրվածք: Վիրահատությունը կատարվել է նորագույն տեխնոլոգիայով, որն անվանվել է LESS (laparoendoscopic single-sitesurgery)` լապորոսկոպիա մեկ կտրվածքով: Սովորական վիրահատությունների ժամանակ որովայնի վրա արվում է 3-5 փոքրիկ կտրվածք, որոնց միջոցով որովայնային խոռոչ են թափանցում հատուկ գործիքները, լույսը և տեսախցիկը: LESS-ի մեթոդը հնարավորություն է տալիս, որ այդ ամենը որովայն ներանցնեն մեկ փոքրիկ կտրվածքի միջոցով: Նման վիրահատություններից հետո մարմնի վրա մեկ փոքրիկ սպի է մնում, իսկ եթե կտրվածքը պորտի շրջանում է արվել, ապա վիրահատության հետք գրեթե չի  նկատվում, և հետվիրահատական շրջանն էլ շատ կարճ է տևում:

Իհարկե, նոր տեխնոլոգիան ավելի բարդ է, քան սովորական լապորոսկոպիան, քանի որ վիրաբույժի շարժումների տարածությունը շատ սահմանափակ է, սակայն հիվանդի համար այն ակնհայտ առավելություններ ունի, և այդ պատճառով բժիշկները շարունակում են յուրացնել LESS-ը: