ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Նոր «Սթոունհենջ»

 

Կանադայի Թագավորական թանգարանի գիտնականների մի խումբ Սիրիայում հայտնաբերել են  հնագույն քարակերտ կառույց, որը հիշեցնում է հանրահայտ Սթոունհենջը: Այս մասին գրում է The Independent-ը:

Կատարված անալիզի նախնական  արդյունքների համաձայն` գտածոն պատկանում է մերձավորարևելյան նեոլիթի ժամանակաշրջանին և թվագրվում `8500-4300 թթ. մ.թ.ա.: Եթե հաշվի առնենք, որ բրիտանական Սթոունհենջը թվագրվում է մ.թ.ա. 4500 թվականով, ապա այս կառույցը ավելի հին է, թեև դա հաստատելու համար ավելի մանրամասն հետազոտություններ են անհրաժեշտ: Սակայն կանադացի գիտնականներին խանգարում է այն փաստը, որ կառույցը գտնվում է սիրիական ռազմական բազաների հարևանությամբ: Որպես անվտանգության երաշխիք` կանադական արշավախումբն իր կազմում ընդգրկել է նաև սիրիացի վանականի:

Գիտնականները կարծում են, որ գտածոն չի կարող միակը լինել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Արհեստական արբանյակից ստացված տվյալներով` հնագույն շրջանակաձև և բրգաձև քարե կառույցներ են հայտնաբերվել նաև Իսրայելի և Հորդանանի տարածքներում: Առավել խոր ու մանրամասն հետազոտությունների համար կանադացի մասնագետները Սիրիա կայցելեն այս տարվա ամռանը: