ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Երկրի մագնիսական առանցքըտեղավորվում է Սիբիրում

 

Երկրաբանները պարզել են, որ Երկրի առանցքի մագնիսական դաշտի տեղափոխման արագությունը դարձել է ռեկորդային` տարեկան 64 կմ: Ընդ որում` բևեռը շարժվում է Սիբիրի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է National Geographic-ը:

Գիտնականները մագնիսական բևեռի գոյությունը առաջին անգամ նկատել են XIX դարի սկզբին: Պարզվել էր, որ այն “տեղակայված” է Կանադայում` Էլսմիր կղզու մոտակայքում: XX դարի սկզբին պարզվեց, որ բևեռը աստիճանաբար տեղափոխվում է, ընդ որում` նրա շարժման արագությունը աստիճանաբար մեծանում է. 1904-ին` տարեկան 15 կիլոմետրով, 2007-ին` 55-60 կմ:      

Հետազոտողների կարծիքով` բևեռի տեղափոխվելը պայմանավորված է Երկրի միջուկի հեղուկ մետաղական զանգվածի շարժումով: Այդ շարժումից առաջանում են հոսանքներ, որոնք էլ մագնիսական դաշտի առաջացման պատճառ են դառնում: Հետազոտողները միաժամանակ ընդգծում են, որ նման գործընթացները տեսականորեն կարող են հանգեցնել Երկրի մագնիսական դաշտի բևեռացմանը: Անցյալում այդպիսի գործընթացներ տեղի են ունեցել մի քանի անգամ:

Բոլորովին վերջերս գիտնականները առաջարկել են Երկրի մագնիսական առանցքի որոշման նոր մեթոդ: Մեթոդի հիմքում լազերների կիրառումն է. առաջարկվում է դրանցով Երկրի միջուկ ներարկել նատրիումի ատոմներ, որոնք գտնվում են 50-80 կմ բարձրության վրա: Նախատեսվում է ատոմների էլեկտրամագնիսական ճառագայթումը գրանցել հատուկ տեսախցիկի միջոցով: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա ստանալ մագնիսական դաշտի` 10-100 կմ մասշտաբով քարտեզ: