ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Իսպանիայի ազգային կենտրոնի կենսաքիմիկոսները 2007թ. սուրճի բաղադրության մեջ հայտնաբերել են ածխաջրեր, որոնք չեն յուրացվում օրգանիզմի կողմից: Ածխածնի այդ փոքրիկ մոլեկուլները հատկապես շատ են լուծվող սուրճի մեջ: Իսկ վերջերս գերմանացի կենսաբանները պարզել են, որ այդ մոլեկուլները յուրացվում են մարդու աղիքներում բնակվող որոշ օգտակար միկրոբների կողմից: Հենց այդ միկրոբներն են, որ կանխում են հաստ աղիում չարորակ նորագոյացությունների առաջացումը, բարելավում կալցիումի յուրացումը և նպաստում վիտամին A-ի սինթեզին: