ՆՁԱԿ
   
 

Գիտություն

  

Միջերկրական ծովի առաջացման գաղտնիքը

 

 

Մոտավորապես 5,6 մլն տարի առաջ այն տեղը, որտեղ ներկայումս Միջերկրական ծովն է, եղել է ամբողջապես չոր, ինչը արտահայտվել է տեկտոնական ձևափոխումներուվ: Սակայն 300 տարի առաջ ամեն ինչ հիմնավորապես փոխվել է: Պատը, որ Միջերկրական ծովը առանձնացրել է ջրի ակունքից, քանդվել է: Science.YoRead.ru-ի հաղորդմամբ` գիտնականները պարզել են, որ Միջերկրական ծովը ձևավորվել է ընդամենը մի քանի ամսում: Երբ այն ձևավորվել է, ջրի մակարդակը բարձրացել է օրական 10 մետրով:

 

Գիտնականները ուսումնասիրել են Ջիբրալթարի նեղուցի հորատանցքի հատույթները: Ստացված տվյալները վկայում են, որ բացվածքը, որ լցվել է ջրով, ունեցել է 200 կմ լայնություն և 250 կմ խորություն: Նրանք ստացված տվյալներով ստեղծել են Ատլանտիկայից Միջերկրական ծով ջրերի հոսքի համակարգչային մոդելը: Մոդելավորման արդյունքները ցույց են տալիս, որ ջրի հոսքը սկսվել է ոչ մեծ շիթից, որը հետզհետե ավելի ու ավելի է մեծացել և ի վերջո քանդել պատը: Եվ այդ ժամանակ էլ հազարավոր տոննաներով ջուրը լցվել է ծովի ավազանը` մի քանի ամսում ձևավորելով Միջերկրականը:

 

Ներկայումս գիտնականները անհանգստացած են, որ օվկիանոսի հետ ծովի կապը թուլանում է, և բացառված չէ, որ ինչ-որ ժամանակ անց Միջերկրական ծովը լիճ դառնա, իսկ հազարամյակներ անց անհետանա Երկրի երեսից, ինչպես որ եղել է, օրինակ, Արալյան ծովի դեպքում: