ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Թվային կպչուն սպեղանի

 

Բրիտանական Toumaz Technology ընկերության հաղորդմամբ` ազդարարվել է մարդկանց առողջական վիճակի մոնիթորինգի  Sensium անթել  համակարգի, ինչպեսև թվային պլաստիրի կլինիկական փորձարկումների սկզբի մասին:

Նշված մշակման վերաբերյալ հետազոտողները հայտնել էին 2005թ. հունիսին: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել: Այժմ Sensium-ը ներկայացնում է մարմնին ամրացվող «սպեղանի», որը չափազանց քիչ էներգիա է ծախսում էներգիայի ներկառուցված աղբյուրից:

Սպեղանին  ունի միկրոպրոցեսոր, ընդունիչ-փոխանցիչ, որն աշխատում է 868/915 ՄՀց հաճախությունում, և կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների, այդ թվում` ջերմաստիճանի, շնչառության և պուլսի հաճախության, ֆիզիկական ակտիվության մշտական ստուգման տվիչներ:

 

Ինչպես հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում, փորձարկումն անցկացվում է Լոնդոնի կայսերական քոլեջի Սուրբ Մարիա հոսպիտալում (St. Mary's Hospital): Թեստերին մասնակցում են կամավորներ և հիվանդներ, ովքեր պետք է մի քանի օր սպեղանին կրեն մարմնին: Իսկ Կայսերական քոլեջից հայտնում են, որ թվային սպեղանու միջոցով բժիշկները հնարավորություն կունենան հիվանդի վիճակի մասին տվյալներ իմանալ իրական ժամանակի ռեժիմում, օրինակ, բջջային հեռախոսի կամ անհատական համակարգչի էկրանին, շաբաթվա 7 օրերին և 24 ժամ անընդհատ:

Առաջին արդյունքներն ակնկալվում են այս տարվա դեկտեմբերին, իսկ փորձարկումն ամբողջությամբ պետք է ավարտվի 2010թ. առաջին եռամսյակում: Նույն այդ ժամանակ թեստավորման աշխատանքներ  կսկվեն նաև ԱՄՆ-ի հիվանդանոցներում: Թեստավորման հաջող ընթացքի դեպքում թույլ կտրվի սպեղանին առևտրայնացնել Հին ու Նոր աշխարհում: