ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ձկները փրկում են կաթվածից

Հարվարդի առողջապահության դպրոցի մասնագետները պարզել են, որ կաթված ստանալու հավանականությունը 43 տոկոսով ցածր է այն մարդկանց դեպքում, որոնք ամսական մեկ կամ երկու անգամ ձուկ են ճաշակում: Այս եզրակացությանն են հանգել 12-ամյա հետազոտությունների արդյունքում, որին մասնակցել են 40-75 տարեկան 43 հազար մարդ: Պարզվում է` ձկան յուղի մեջ պարունակվող օմեգա-3 հագեցած ճարպաթթուն լավացնում է արյան շրջանառությունը, կանխում գեղձուկների առաջացումը, որոնք կաթվածի առաջացման հիմնական պատճառն են: Հետազոտության հեղինակները նշում են, որ այդպիսի արդյունք ստացվում է` անկախ ձկնատեսակից և ուտեստի պատրաստման եղանակից: