ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները, հետազոտելով սարդերի, կարիճների, մեղուների և օձերի թույները, հայտնագործել են պեպտիդներ, որոնց հիմքի վրա կստեղծվեն նոր սերնդի բարձր արդյունավետության ցավազրկող և հակամիկրոբային դեղանյութեր:

 

Անգլիացի գենետիկները ստեղծել են պոմիդորի նոր սորտ, որը համարյա սև է: Նոր տեսակի պոմիդորը հարուստ է մուգ գույնի բուսական անտոցիանին պիգմենտով: Նշված պիգմենտով հարուստ են հապալասը, սև խաղողը, մոշը, սև հաղարջը և այլն: Այս պիգմենտը չեզոքացնում է ազատ ռադիկալների ավերիչ գործունեությունը, լավացնում է տեսողությունը, նկատելիորեն խոչընդոտում որոշ ուռուցքների աճին, պաշտպանում է սիրտանոթային հիվանդություններից և ունի հակաբորբոքային հատկություն:

Կատարված փորձերը ցույց են տալիս, որ երբ քաղցկեղով հիվանդ մկներին կերակրում են սովորական պոմիդորով, դրանք ապրում են 142-146 օր, իսկ երբ կերակրում են սև պոմիդորով`ապրում են միջին հաշվով 182 օր: Հետաքրքիր է, որ սև պոմիդորը բարերար ազդեցություն ունի նաև առողջ մկների դեպքում. այդպիսի լաբորատոր մկները ապրում են մինչև 211 օր, իսկ սև պոմիդորով կերակրվողները` մինչև 260 օր: