ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Սերմերի բանկ անդրբևեռային շրջանում

 

Նորվեգիայի կառավարության միջոցներով Շպիցբերգենում կառուցվել է սերմերի բանկ: Բանկի շենքը գտնվում է ծովի մակերևույթից 130 մ բարձրություն ունեցող լեռան վրա, որը չի ողողվի, եթե նույնիսկ հալվեն Անտարկտիդայի և Գրելանդիայի բոլոր սառույցները: Կառույցը, որի շինարարության համար ծախսվել է 75 մլն դոլար, բաղկացած է թունելով իրար հետ կապված երկու մեծ սրահներից և նախատեսված է սերմերի երեք միլիոն նմուշի պահպանության համար:

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանությունը գնալով փոքրանում է: Օրինակ` 1903թ. ԱՄՆ-ում աճեցվում էին 8000 տեսակի մշակաբույսեր, իսկ 1983թ.

այդ թիվը ընդամենը 600 էր: Տեսականու այդպիսի կրճատումը հանգեցնում է նրան, որ հիվանդությունների հարուցիչների կամ վնասատուների հանկարծակի ի հայտ գալը կարող է մարդկությանը զրկել որոշ մշակաբույսեր հետագայում օգտագործելու հնարավորությունից:

Ներկայումս աշխարհում կա սերմերի մոտ 1400 պահեստարան, սակայն դրանցից շատերը հուսալի չեն` գտնվում են այն վայրերում, որտեղ հաճախ են լինում բնական ու մարդածին աղետներ, որոնց հետևանքով սերմերի պահպանությունը մշտապես վտանգի տակ է: Չնայած երկրագնդի գլոբալ տաքացմանը` ծրագրի հեղինակները համարում են, որ արկտիկական ցրտի պայմաններում պահարաններում կպահպանվի -18օ C ջերմություն, որտեղ սերմերը ծլունակությունը չեն կորցնի առնվազն երկու հարյուր տարի: Շպիցբերգենի հավաքածուն կդառնա մարդկության անձեռնմխելի պաշարը, որտեղ կապահովեն ամբողջ մոլորակի մշակաբույսերի և դրանց վայրի նախնիների սերմերը: Այստեղից սերմերը բաց կթողնվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, երբ մնացած բոլոր աղբյուրները ոչնչացված կան սպառված լինեն: