ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ակնոց` մարդու մազերից

 

Լոնդոնի արվեստի արքայական քոլեջի շրջանավարտներ Ալեքսանդր Գլովսն ու Ազուզա Մուրակամին արվեստանոց են ստեղծել, որ «Խոզերի արվեստանոց» անունն է կրում։ Իրենց արվեստանոցում նրանք արտասովոր իրեր են պատրաստում։ Վերջերս Ալեքսանդրն ու Ազուզան մարդու մազերից ակնոցներ են ներկայացրել։

Ակնոցների նոր հավաքածուին գյուտարարները պարզ` «Մազե ակնոցներ» անվանումն են տվել։ Հատուկ խեժերի միջոցով մարդու մազերը ամրացվում են իրար, որից հետո հատուկ մշակված տեխնոլոգիայով պատրաստվում են ակնոցներ։

Ալեքսանդրն ու Ազուզան կարծում են, որ մազերից ակնոց պատրաստելը շատ շահավետ է։ Մազի հումք շատ կա, ավելին, դրա պակաս երբևէ չի լինի։ Բացի այդ, այն շահավետ է նաև բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեխնոլոգիան զարգացնելով` կարելի է զանազան աքսեսուարներ, դետալներ ստեղծել, որոնք կկիրառվեն նորաձևության բնագավառում։