ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նոր գիրքը հնարավորություն է տալիս ֆիզիկապես զգալ հերոսի զգացողությունները

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետները ստեղծել են կրելի գրքի նախնական օրինակ, որն ընթերցողին հնարավորություն է տալիս սեփական մաշկի վրա զգալ այն բոլոր զգացողությունները, որոնք ունենում է գրքի հերոսը։

Ամերիկացիները ստեղծել են ազդակներով ու կառավարման ավտոմատ համակարգով համալրված գիրք, որն ամրացվում է հատուկ ժիլետի վրա։

Օրինակ, եթե գրքի հերոսը վախենում է, ապա ժիլետը սկսում է փքվել՝ սեղմելով ընթերցողի կրծքավանդակը։

Իսկ եթե նա տխրում է, ապա հարյուրավոր LED լույսեր միանում են՝ ստեղծելով թախծոտ տրամադրություն։ Հերոսի ուրախանալու դեպքում ժիլետը սկսում է թրթռալ՝ ստիպելով ընթերցողի սրտին ավելի արագ բաբախել։ Իսկ եթե նա շփոթված է, ժիլետը սկսում է տաքանալ՝ փոխելով մարդու մարմնի ջերմաստիճանը։