ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Լվացքի մեքենաներն այսուհետ կաշխատեն առանց ջրի և լվացքի փոշու  

 

Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի ծրագրավորողներն ստեղծել են Xeros նորագույն լվացքի մեքենան, որն աշխատում է լիովին նոր տեխնոլոգիայով:

Ջրի և լվացքի փոշու փոխարեն մեքենան օգտագործում է փոքր պոլիմերային մասնիկներ, որոնք հավաքում են կեղտն ու հագուստից հեռացնում բծերը: Լվացքի այս եղանակն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ավանդական միջոցը:

Ամենահետաքրքիրն այն է, որ հայտնագործությունն ամբողջովին պատահական է եղել: Ծրագրավորողների նպատակն ամբողջովին այլ էր. նրանք փորձում էին գործվածքի վրա գույնը հնարավորինս երկար պահպանելու եղանակ գտնել: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ հնարավոր է փոխել գործընթացի ուղղությունը: Մի քանի տարի անց նրանց հաջողվել է ստեղծել մեքենայի առաջին աշխատանքային նախադրյալը:

Լվացքի ժամանակ նյութի միլիոնավոր մասնիկները լցվում են մեքենայի թմբուկի մեջ հատուկ պոմպի օգնությամբ, ապա այնտեղ անհրաժեշտ է մի փոքր ջուր և հատուկ ախտահանող նյութ ավելացնել: Ստեղծվող քիմիական ռեակցիայի արդյունքում կեղտն ու բծերը դուրս են մղվում գործվածքից: Նոր սկզբունքով աշխատող լվացքի մեքենան, հավանաբար, թողարկման կներկայացվի 2015-ին: