ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Պատուհանների համար աղմուկը չեզոքացնող համակարգ

 

Ժամանակակից շատ ականջակալներ ներառում են աղմուկը ակտիվորեն չեզոքացնող համակարգ. ներկառուցված բարձրախոսը որսում է արտաքին աղմուկը ու ճնշում դրանք: Ավստրիացի արդյունաբերական դիզայներ Ռուդոլֆ Ստեֆանիչը առաջարկել է աղմուկը չեզոքացնող համանման համակարգ, որը նախատեսված է ամբողջական սենյակի համար: Sono կոչվող սարքը պետք է ամրացվի պատուհանի ապակուն: Այն ներառում է բարձրախոս, դինամիկներ, որոնք սեղմվում են ապակուն ու այն օգտագործում որպես ձայնադարձիկ (резонатор): Փորձագետները ցույց են տվել, որ այն օգնում է աղմուկը 12 դեցիբելով նվազեցնել:

Բացի աղմուկը չեզոքացնելուց, Sono-ն ըստ նախագծի, կկարողանա ընտրողաբար չեզոքացնել անցանկալի աղմուկը ու ներս թողնել հաճելի հնչյունները: Դրանով զբաղվելու է ներկառուցված ազդանշանային մանրամշակիչը (processor), որը կվերլուծի բարձրախոսից ստացվող ազդակները: