ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ստեղծվել են նոր պիտակներ, որոնք փոխում են գույնը՝ ըստ ապրանքի թարմության

 

Չին գիտնականները ստեղծել են պիտակ, որը ցույց է տալիս ապրանքի պիտանելիության ժամկետը: Պիտակները պատրաստված են մետաղական մասերից, որոնք տարբեր քիմիական նյութերի ազդեցությամբ փոփոխում են պիտակի գույնը:

Ապրանքի թարմությունից կախված՝ պիտակը փոխում է գույնը կարմիրից կանաչ՝  ցույց տալով պիտանելիության ժամկետի լրանալու տարբեր փուլերը:

Հետազոտողները ենթադրում են, որ իրենց գյուտը գնորդներին թույլ կտա ավելի լավ կողմնորոշվել ապրանքի թարմության հարցում: