ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նորագույն տեխնոլոգիաներ, որոնք օգնում են կարգավորել քունը

 

Գրեթե յուրաքանչյուր մարդ աշխատանքային շաբաթվա ավարտին երազում է մեկ բանի մասին՝ ինչպես լրացնել բաց թողնված քունը:
Ժամանակակից աշխարհում, ինչպես շատ այլ հարցերում, քնի կարգավորման գործում ևս օգնության են գալիս տեխնոլոգիաները, որոնք գրանցում են մարդու սրտի աշխատանքը, ուսումնասիրում մարդու մարմինը կամ արթնացնում լուսային ազդակների միջոցով:
Դաստակին ամրացվող գաջեթներն արդեն մի քանի տարի է, ինչ հանվել են ազատ վաճառքի: Նրանք ֆիքսում են սրտի ռիթմերը և մարդիկ կրում են այն ողջ օրը՝ նաև քնած ժամանակ:
Beddit-ը հետազոտում է մարդու մարմինը քնի ընթացքում: Այն իրենից ներկայացնում է բարակ և առաձգական կտոր և ամրանալով ներքնակին՝ չափում է սրտի բաբախյունը, շնչառության մաքրությունը և շարժումներն անկողնու մեջ:
Aura from Withing-ն աշխատում է գրեթե Beddit-ի նման, սակայն ավելի ֆունկցիոնալ է: Այն ևս ամրանում է ներքնակին և այս հարմարանքի սենսորն ի տարբերություն նախկինի միացած է զարթուցիչին, որը արթնացնում է մարդուն թեթև լուսային ազդակների և Aura-ի ցուցանիշների համաձայն:
Գոյություն ունի նաև մեկ այլ տարբերակ՝ «խելացի ներքնակ», որն օգտագործում է Sleep IQ ինովացիոն տեխնոլոգիան: Այս մեկն իրականացնում է Aura-ի և Beddit-ի բոլոր ֆունկցիաները, սակայն այն ոչ թե առանձին սարք է, այլ համապատասխան ֆունկցիաներով ամբողջական ներքնակ: