ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ինսուլտի և սրտի նոպաների ռիսկի մեծացումն այժմ կարելի է ինքնուրույն բացահայտել 

 

Qloudlab ընկերությունը սմարթֆոնների նոր հավելված է ներկայացրել, որը թույլ է տալիս արյան վերլուծություն կատարել տնային պայմաններում՝ առանց բժշկական անձնակազմի օգնության:

Խոսքն արյան մակարդելիության ստուգման մասին է, որն ամեն օր կանոնավոր կերպով պետք է կատարեն այն մարդիկ, ովքեր արյան նոսրացման նպատակով դեղամիջոցներ են օգտագործում:

Արյան այդպիսի վերլուծությունը կարող է բացահայտել այդ խնդրի հետ կապված բոլոր վտանգավոր փոփոխությունները և կանխել տրոմբների առաջացումը, քանի որ տրոմբները հրահրում են ինսուլտի և սրտի նոպաների առաջացումը:

Qloudlab բջջային սարքը մեկանգամյա օգտագործման ժապավեն է, որն ուղղակիորեն կցվում է հեռախոսի էկրանին:

Ժապավենը պատրաստված է մի քանի միկրոմետր հաստություն ունեցող պլաստիկից: Երբ արյունն ընկնում է դրա վրա, անմիջապես սկսվում է վերլուծությունը՝ որոնում են արյան մակարդելիությունը նախաձեռնող մոլեկուլները: Ստացված արդյունքները մեկնաբանում է հեռախոսը՝ հետազոտելով էկրանի մակերեսի էլեկտրական դաշտի խախտումները: