ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ամերիկացի օդաչուները Google Glass են փորձարկում 

 

Ամերիկյան գիտահետազոտական BATMAN ընկերությունն Օհայո նահանգի Ռազմաօդային ուժերի բազայում Google Glass-ի փորձարկում է անցկացնում՝ մարտերում դրանց կիրառության հեռանկարով

BATMAN-ում Google Glass-ն ընդհանրական սարքավորում չեն համարում, սակայն այս «խելացի ակնոցի» կիրառումը կարող է օգնել կործանիչների և ռմբակոծիչների աշխատանքը ցամաքից կոորդինացնելու, ինչպես նաև՝ փրկարարական և որոնողական աշխատանքներին:

Առայժմ հետազոտողները գոհ են արդյունքներից: Սարքը քիչ էներգիա է սպառում, հարմար է կրել, չի արգելափակում պատկերները և չի խոչընդոտում տեսարանը: BATMAN ընկերությանը  ամենից շատ գոհացնում է այն, թե որքան մատչելի է դարձնում տեղեկույթը Google Glass-ը:

Google-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հետ գործընկերային պայմանագրեր չունի, հետազոտողները պարզապես ակնոցի 2 նմուշ են ձեռք բերել՝  Explorer ծրագրի համար:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ստորաբաժանում հանդիսացող BATMAN ընկերությունը զբաղվում է զինվորականների կարիքների համար հետազոտություններով և մասնագիտացված ծրագրավորում ստեղծելու հարցերով: