ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Չինացիները յուրօրինակ անձրևանոց են ստեղծել. անտեսանելի և թեթև

 

 

Չինացի ինժեներներն արտասովոր անձրևանոց են ստեղծել՝ Air Umbrella, որը մեծ լապտերի տեսք ունի և անձրևից պաշտպանում է օդային հոսքերի միջոցով`  անձրևի կաթիլները մի կողմ  հեռացնելով: Անձրևանոցն աշխատում է հատուկ մարտկոցի օգնությամբ, որը սարքի մեծ մասն է կազմում: Նոր անձրևանոցը երեք մոդիֆիկացիա ունի: Air Umbrella-ն 30 սանտիմետր է, 0.5 կգ է կշռում և կարող է աշխատել շուրջ մեկ քառորդ ժամ: Air Umbrella-b մոդելը 20 սմ ավելի երկար է, կշռում է 300 գրամ և կարող է երկու անգամ ավելի երկար աշխատել: Իսկ Air Umbrella-c մոդելի բռնակը մինչև 80 սանտիմետր երկարացնելու հնարավորություն ունի և 850 գրամ է կշռում: Նորարարական անձրևանոցը 118 դոլար արժե: Նախատեսվում է այն վաճառքի հանել 2015 թվականի վերջին: