ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նորվեգացիները գրպանի նոր անօդաչու սարք են ցուցադրել

 

Նորվեգական «Prox Dynamics» ընկերությունն ԱՄՆ-ում ցուցադրել է փոքր անօդաչու սարքի շուրջօրյա տարբերակը: Գրպանի «PD-100 Black Hornet» անօդաչու սարքը սովորական տեսախցիկից բացի, ունի ջերմացույց՝  օրվա մութ ժամերին աշխատելու համար: Քաշը 18 գրամ է, զարգացնում է մինչև 18կմ/ժ արագություն, կարող է կառավարվել 1500 մետր հեռավորությունից: Սարքն առանց լիցքավորման գործում է 25 րոպե: Ինչպես նշվում է արտադրողի կայքում, ուղղաթիռն աշխատում է գրեթե անձայն և կարող է կիրառվել մի շարք առաքելություննեի համար՝ ներառյալ հետախուզական և որոնողա-փրկարարական: Պարբերականը նշում է, որ հիմնական տարբերակից անօդաչուն տարբերվում է քամու ուժգնության հանդեպ դիմացկունությամբ, ավարտուն ծրագրային ապահովամամբ: