ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականներն ուտելիքի համը փոխող էլեկտրոնային գդալ են ստեղծել

 

Աբու Դաբիում Նյույորքյան համալսարանի (ԱՄԷ) գիտնականներն էլեկտրոնային գդալ են ստեղծել, որը կարող է փոխել ուտելիքի համը: Ուտելիքն աղի, քաղցր, դառը կամ թթու դարձնելու համար բավական է կարգավորել գդալը: Գդալի վրա էլեկտրոդներ են տեղադրված, որոնք ազդում են համային անհրաժեշտ ընկալիչների վրա և ուտելիքին անհրաժեշտ համ են հաղորդում: Գիտնականները նաև ջրի համար էլեկտրոնային ծխամորճ են ստեղծել՝ նույն գործառույթներով: Նրանք 30 կամավորների առանց աղի ու շաքարավազի եփված հասարակ ջուր և ապուր են առաջարկել: Համի վերարտադրումը գնահատվել է 40-83 տոկոս՝ կախված ցանկալի արդյունքից. առավել բարդ է եղել ուտելիքը դառնահամ դարձնելը: