ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճաշ պատրաստելու համար արևային սալօջախ է ստեղծվել

 

Օհայոյի ձեռնարկատերերը ճաշ պատրատելու համար եզակի արևային սալօջախ են ստեղծել: Սարքը կլանում է արեգակի ջերմությունը և տաքանում մինչև 290°C: Սարքն իրենից ներկայացնում է 6 սմ տրամագծով վակուումային ապակե խողովակ, որի մեջ էլ տեղադրվում է սննդամթերքով լի երկար շերեփ: Անդրադարձիչների շնորհիվ տաք արևային օրվա ընթացքում ճաշը հնարավոր է պատրաստել 10 րոպեի ընթացքում:   Ստեղծողները պնդում են, որ նման սալօջախի վրա կարելի է խիզախորեն հոթ դոգ, ձվածեղ, ձկնային ֆիլե և միս պատրաստել: Շերեփի ծավալը կբավականացնի 4 մարդու: GoSun սարքը կլանում է արևային լույսի 80%-ը և եթե անգամ արեգակը թաքնվում է ամպերի հետևում, ճաշը շարունակվում է պատրաստվել վակուումային խողովակի ներսում պահպանված տաքությունից: