ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բրիտանացիները ստեղծել են ինքնաթիռ՝ տանիքի փոխարեն սենսորային էկրանով

  


Մեծ Բրիտանիայում ապագայի ինքնաթիռ են հայտանգործել: Արտադրողներն ինքնաթիռն անվանել են «կույր», քանի որ ապակիների փոխարեն այն սենսորային էկրան ունի: Ընդ որում դրանք ոչ միայն նստարանների կողքին են, այլ գլխավերևում՝ տանիքի փոխարեն:Աղբյուրի համաձայն՝ ուղևորները կկարողանան հիանալ ոչ միայն երկնքով, այլ նաև կապ հաստատել ուղեկցորդուհիների հետ, լուրեր ու ֆիլմեր դիտել:Բրիտանացիներն իրենց առջև խնդիր են դրել նվազեցնել ինքնաթիռի քաշը: Պարզվում է, որ ինքնատիպ տեսքը թույլ կտա նվազեցնել քաշը, նշանակում է, որ կնվազի վառելիքի ծախսը, ինչը կարող է անդրադառնալ տոմսի արժեքի վրա: