ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Յուրահատուկ հաբերը կփոխարինեն ներարկիչներին 

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների իսնտիտուտի գիտնականները ստեղծել են դեղահաբ, որն ամբողջովին կարող է փոխարինել սովորական ներարկիչին: Այս հաբերը պարունակում են բազմաթիվ փոքրագույն ասեղիկներ: Կուլ տալուց հետո հաբի դրսի շերտը ստամոքսահյութի ազդեցության տակ հալվում է, և անհրաժետ դեղամիջոցը ասեղիկների միջով անցնում է օրգանիզմ: Քանի որ աղեստամոքսային համակարգը չունի նյարդային հանգույցներ, ապա հիվանդը չի զգում այն ցավը, որը հատուկ է լինում սովորական ներարկումներին: Կենդանիների վրա արված հետազոտություները պարզել են, որ այդ պատիճները ինսուլինն ավելի արագ ու արդյունավետ են հասցնում օրգանիզմ, քան սովորական ներարկումները: Բացի այդ, դրանք կողմնակի ազդեցություններ չեն ունենում: Հայտնագործության հեղինակները կարծում են, որ այս դեղապատիճները կարող են մեծ ազդեցություն ունենալ բժշկության զարգացման ոլորտում: