ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Bionic Boots. այս բարձրտեխնոլոգիական կոշիկներով կարելի է վազել մեծ արագությամբ

 

Բարձրտեխնոլոգիական Bionic Boots կոշիկները թույլ են տալիս դրանք կրող մարդուն 40կմ/ժ արագություն զարգացնել։ Այդ արագությունը բնորոշ է դանդաղ ընթացող ավտոմեքենայի արագությանը։ Համեմատության համար, Հուսեյին Բոլտը՝ աշխարհում ամենաարագավազ մարդը, ռեկորդ է սամանել՝ վազելով 44 կմ/ժ արագությամբ։ Սարքի հեղինակն է Կեհի Սեյմուրը՝ Սան Ֆրանցիսկոյից։ Վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած Maker Faire միջոցառմանը նա ցուցադրել է Bionic Boots-ի ամենաթարմ տարբերակը։ Կեհին աշխատում է գաջեթի վրա արդեն մի քանի տարի՝ թողարկելով տասնյակ նախատիպեր։ Իր կայքում նա սեփական արտադրանքն անվանում է 21-րդ դարի տրանսպորտային սարք։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած են արագավազ կենդանիների ուսումնասիրությունները։