ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

«Խելացի» ներարկիչը 15 րոպեում փակում է հրազենային վնասվածքը   

 

 

Ամերիկացի մասնագետները ստեղծել են արտառոց ներարկիչ, որը կարող է փրկել հրազենային վնասվածք ստացած մարդու կյանքը, պարզապես հարկավոր է այն ներարկել վնասվածքի մեջ և 15 րոպե անց ներարկչի մեջ եղած փոքրիկ սպունգները կփակեն վերքը՝ դադարեցնելով արնահոսությունը։

Ներարկիչը գործում է նորարարական Xstat սպունգների շնորհիվ, որոնք պատված են արնահոսությունը կանգնեցնող հատուկ նյութով ու գտնվում են ճնշման տակ։ Սակայն երբ դրանք ներարկվում են վնասվածքի մեջ, սպունգները սկսում են ուռչել՝ արհեստական պատնեշ ստեղծելով արյան հոսքի համար։  Ներարկիչները ստեղծվել են 2 տարբերակով՝ մեծ ու փոքր հրազենային վնասվածքների համար։