ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գերմանիայում նոր սերնդի արագընթաց գնացքներ են գործարկվել 

 

Գերմանիայի երկաթուղային կայարաններում նոր գերարագ գնացքներ կգործարկվեն, որոնցից առաջինը կերթևեկի Քյոլն-Ֆրանկֆուրտ-Շտուտգարտ ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ նախագծի վրա համատեղ աշխատում են Siemens ընկերությունը և Deutsche Bahn գերմանական երկաթգծերը:

Deutsche Bahn ընկերության նախագահ Անդրեաս Բուզեմանի խոսքով՝ ICE 3 գնացքներն ուղևորներին հարմարավետության և ծառայությունների իրական բարելավում են առաջարկելու:

Գնացքի վագոնները համալրված են կլիմատ-կոնտրոլ համակարգով, գործում են ռադիո և հեռուստատեսային ծառայություններ, ինչպես նաև բիստրո:

Intercity-Express գնացքների առավելագույն արագությունը հասնում է 330 կմ/ժամի: Նոր գերարարգընթաց գնացքները պետք է շահագործման հանձնվեին 2011-ին, սակայն գործընթացը հետաձգվել էր ինչպես տեխնիկական բարդությունների, այնպես էլ Siemens և Deutsche Bahn ընկերությունների միջև ծագած տարաձայնությունների պատճառով: