ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Երկկողմանի տեսախցիկներ՝ մարսողության համակարգի ստուգման համար 

 

ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների վարչությունը իր հավանությունն է տվել դեղահաբի չափեր ունեցող բժշկական տեսախցիկին՝ որպես այլընտրանք այն հիվանդների համար, որոնք չեն կարողանում անցնել ամբողջական կոլոնոսկոպիա: Սարքի երկու կողմերում տեսախցիկ է ամրացված: Այն մոտավորապես ութ ժամ անցնում է մարդու աղիքների միջով՝ հիվանդի մարմնի վրա ամրացված սարքին փոխանցելով բազմաթիվ նկարներ, որոնք հետագայում հետազոտվում են բժշկի կողմից: Տեսախցիկը իսրայելական «Given Imaging» ընկերության արտադրանքն է: Այն հայտնագործվել է այն պատճառով, որ ԱՄՆ-ում ամեն տարի մոտավորապես 750 հազար կոլոնոսկոպիաներ մնում են անավարտ, այսինքն՝ բժիշկները չեն կարողանում հավաքել տվյալների այն ամբողջ բազան, որը նրանց անհրաժեշտ է հիվանդին լիակատար ախտորոշում տալու համար: Այդ առումով սարքը այլընտրանք կարող է հանդիսանալ կոլոնոսկոպիային, եթե վերջինիս միջոցով հնարավոր չլինի լիարժեք ախտորոշում տալ: