ՆՁԱԿ
   
 

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

13.11.2018

Երևանում նոյեմբերի 14-16-ը կանցկացվի «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառումը, որին կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևային էներգետիկայի փորձագետ, «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար, այլև այն նվիրված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը, սոցիալական հարցերի լուծմանը և այլ հարցերին:


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի համահիմնադիր

09.11.2018

Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծված Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) համահիմնադիր դարձավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան:
ՄԳԿԴ-ն ստեղծվեց «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ: Սույն թվականի նոյեմբերի 3-5-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ ՄԳԿԴ-ի ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան, որի ընթացքում Դաշինքի համահիմնադիրները ստորագրեցին ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիրը: Ասամբլեայի ընթացքում ընտրվեցին ՄԳԿԴ-ի կառավարող և գործադիր մարմինները, քարտուղարությունը, հաստատվեց Դաշինքի կանոնադրությունը: ՄԳԿԴ-ի նախագահ դարձավ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Բայ Չունլին, փոխնախագահներ` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը և Պակիստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Քասիմ Ջանը:


Մեկնարկել է մենթորական ծրագիր՝ ՏՏ ընկերությունների համար

06.11.2018

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, Եվրամիության կողմից նախաձեռնած Ձեռնարկությունների Եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող  12 ընկերությունների համար կազմակերպում է մենթորական ծրագիր՝ «Նորարարության կառավարում» թեմայով։ Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 5-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 8-ը։


Հայաստանն ընդգրկվել է «ազատ համացանցով» երկրների ցանկում

01.11.2018

Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Freedom House» միջազգային կազմակերպության հրապարակած «Freedom on the Net 2018» վարկանիշում:
Հայաստանն ընդգրկվել է «ազատ համացանցով» երկրների ցանկում՝  100 հնարավորից ստանալով 27 միավոր:
Զեկույցի համաձայն, Հայաստանում համացանցի ազատությունը բարելավվել է այն բանից հետո, երբ քաղաքացիները սկսել են արդյունավետ օգտագործել սոցիալական ցանցերի պլատֆորմները, հավելվածները և ուղիղ հեռարձակումները, որոնք 2018 թվականի ապրիլին քաղաքական փոփոխությունների ծնունդ տվեցին:


Երևանում մեկնարկեց «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումը. Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահը

29.10.2018

Աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հոկտեմբերի 29-30-ը Երևանում կմասնակցեն «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Հոկտեմբերի 20-ին բացման արարողությանը հյուրերին ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինձ շատ է դուր գալիս այսօրվա վերնագիրը, մենք պետք է այդ էվոլյուցիոն զարգացման մասը լինենք: Էվոլյուցիոն հեղափոխությունները սկզբում տեղի են ունեցել հարյուր տարին մեկ, հետո դարձել 50, 30 տարին մեկ, շուտով կդառնա 10, հետո 3 և 1 տարին մեկ: Մարդկությունը և հատկապես քաղաքակրթության դարպասը պահողները պետք է պատրաստ լինեն դրան: Էվոլյուցիան անսահման է, մենք դրա մի փոքր մասն ենք միայն բացահայտել»,- ասաց Արմեն Սարգսյանը:


Enterprise Times-ը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով տասը լավագույն քաղաքների ցանկում

26.10.2018

Բրիտանական Enterprise Times ամսագիրը կազմել է տասն այն լավագույն քաղաքների ցուցակը, որտեղ ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններ կան։ Երևանը չորրորդ տեղում է։
Հրատարակության տվյալներով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ․ Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը երեք անգամ կավելանա՝ հասնելով 30000-ի։ Դա առավելապես կապված է տեխնոլոգիական ոլորտում նորարարությունների հետ, որն աճում է տարեկան 20 տոկոսով և դանդաղեցման ցուցանիշներ չի դրսևորում։


ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը

18.10.2018

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) նիստը:
Նիստը գլխավորեց ԳԱՄԱ-ի նախագահ, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովը: Նիստին մասնակցեցին  ԳԱՄԱ-ի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ,  Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱՄԱ-ի փոխնախագահ, Բելառուսի ԳԱԱ աշխատակազմի ղեկավար Պյոտոր Վիտյազը, Ղազախստանի ԳԱԱ նախագահ Մուրատ Ժուրինովը, Ղրղզստանի ԳԱԱ նախագահ Մուրատ Ջումատաևը, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան, Ռուսաստանի ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Իգոր Շերեմետը, Ուկրաինայի ԳԱԱ փոխնախագահ Սերգեյ Պիրոժկովը, Վրաստանի ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ռամազ Խուրոձեն,  Չինաստանի ԳԱ նախագահ Բաի Չուն Լին:


ԱՊՀ երկրների գիտնականները Երևանում կքննարկեն գիտատեխնիկական ինովացիոն համագործակցությունը

12.10.2018

Հոկտեմբերի 15-16-ը Երևանում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գիտնականների II ֆորումի ժամանակ կքննարկեն գիտատեխնիկական ինովացիոն համագործակցությունը։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։
Նման լայնածավալ հանդիպման խնդիրը ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության ակտիվացումն ու զարգացումն է, համատեղ հետազոտությունների անցկացմանը նպաստելը, ինչպես նաև՝ ինովացիոն քաղաքականության մշակումը և ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդության շրջանում գիտությունն ու գիտական գործունեությունը հանրամատչելի դարձնելը։


RINArmenia․ Ինտերնետի ապագայի մեկնարկը տրվեց Հայաստանում՝ Լուի Պուզանի կողմից

10.10.2018

Այսօր Թումո կենտրոնում կայացավ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որի ավարտին ինտերնետի հայրերից մեկը՝ Լուի Պուզանը, հայտարարեց RINArmenia-ի մեկնարկի մասին։
«Ինտերնետի պատմությունը սկսվեց մոտ 50 տարի առաջ ու մենք այժմ հասել ենք մի կետի, որ ինտերնետը հարմարավետ չէ։ Եվ այսպես, ինչ արեցիք մենք հետո։ Կան երիտասարդներ, որոնք մտածում են այս հարցի շուրջ, մասնավորապես Ջոն Դեյը»,-ասաց Լուի Պուզանը, խոսքը փոխանցելով իր կոլեգային։


Բիզնես հրեշտակների համաժողովը նոր ներդրումների սկիզբ կդառնա

02.10.2018

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» /BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա էին հայ եւ արտասահմանցի գործարար-ներդրողներ:
Բիզնես հրեշտակների համաժողովի հատուկ հյուրը Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենն էր, որը Հայաստան բերեց ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Համաժողովի մասնակիցները Բոումենի խորհուրդները լսելու համար շուրջ երեք ժամ ունեին, այնուհետեւ կլոր սեղանի շուրջ  տեղի ունեցավ առանձին քննարկում բիզնես ոլորտի կանանց հետ։


Beeline-ի աջակցությամբ գործարկվել է ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը

28.09.2018

Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության starthub.am առցանց հարթակի գործարկման մասին։
Հարթակի գործարկման հիմնական նպատակը հայկական ստարտափների գործունեության լուսաբանումն ու ստարտափների առաջխաղացմանն աջակցող ուղեցույցների հրապարակումն է։ Կայքը ստեղծված է ժամանակակից լուծումներով և դիզայնով։ Այն հասանելի է և համակարգիչների, և սմարթֆոնների համար։ Կայքի տարբեր բաժիններում ներկայացվում են ՏՏ ստարտափներին վերաբերող լուրեր, հայկական ստարտափների գործունեության մասին պատմող նյութեր, ստարտափների զարգացմանն ու աջակցմանն ուղղված ուսուցողական ուղեցույցներ, ստարտափներին աջակցող հայաստանյան հիմնադրամներ, տեխնոլոգիական կենտրոններ, ինկուբատորներ և այլ կազմակերպություններ։


Հայաստանն այսօր իր կարևոր տեղն ունի աշխարհի ՏՏ քարտեզի վրա

21.09.2018

Անկախ Հայաստանի պատմության մեջ մի շարք ոլորտներում մեր երկիրը նշանակալի հաջողություններ է արձանագրել: Դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ վերջին 27 տարիներին Հայաստանի հաջողությունները ամենաակնհայտներից են: Այն, որ Հայաստանը ՏՏ ոլորտի առումով հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, և այն փաստը, որ մեր երկիրը ճանաչելի դարձավ համաշխարհային կազմակերպությունների  համար, գաղտնիք չէ:


Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից՝ հայաստանյան ՏՏ ոլորտում. Համաձայնագրեր են ստորագրվել

19.09.2018

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բիզնես Արմենիայի հանրային կապերի բաժնից, շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։
Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին. Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ամալյա Եղոյանի և «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսի միջև, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի և Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։


«Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել». Վարչապետը մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային ֆորումի աշխատանքներին

09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին:
Ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում և Հայաստանում գործող գործարարներին հրավիրել զրույցի, քննարկման, թե որ ոլորտներում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում»: 


Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ–ամերիկյան ՏՏ գործակցությունը

07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդնանյանը ողջունելով ֆորումի մասնակիցներին, նշել է. «Մենք բոլորս միևնույն հայացքներն ենք կիսում և նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում:  ԱՄՆ-ն տեխնոլոգիական լիդեր երկրներից է, և մենք էլ տեխնոլոգիական բազմակողմանի զարգացման ուղին ենք բռնել՝ փոխշահավետ համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Հայկական ընկերությունների ծառայությունների շուրջ 60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ. Հայաստանը նաև պրոդուկտ է արտահանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ աշխատատեղեր են ստեղծվում թե՛ Հայաստանում, և թե՛ Միացյալ նահանգներում:


PicsArt ընկերությունը նախատեսում է իր փորձը օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման համար

07.09.2018

PicsArt ընկերությունը փորձում է Հայաստանում զարգացնել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 7-ին այցելեց PicsArt ընկերություն: Այցի նպատակը Հայաստանի ՏՏ ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման ուղիներին ծանոթանալն էր։Այցի ընթացքում PicsArt ընկերության գործադիր տնօրեն և սեփականատեր Հովհաննես Ավոյանը, ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն և համասեփականատեր Արտավազդ Մեհրաբյանը և Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը Արմեն Սարգսյանին ներկայացրեցին հավելվածի հնարավորությունները, ծանոթացրեցին հայաստանյան գրասենյակի հետ, ինչպես նաև պատմեցին հավելվածի զարգացման , կառուցվածքի և նվաճումների մասին։


Երևանում անցկացվեց հայ-ամերիկյան  առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված համաժողով

05.09.2018

Երևանում սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը` հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպեցին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:


Վարչապետը «Թումո»-ի խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացման հեռանկարները

05.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: 
Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել «Թումո»-ի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - ասել է վարչապետը:


Հայաստանում մեկնարկեց ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք»  ծրագիրը

04.09.2018

Հայաստանում մեկնարկեց ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք»  (Creative Spark) ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանի խոսքով` ծրագիրը հնգամյա նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը` աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ՝ Հայաստանի ուսումնական  հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:


ՏՏ ոլորտը՝ նորարարության կղզի կոռումպացված Հայաստանում. Eurasianet

29.08.2018

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկար ժամանակ եղել է նորարարության կղզի լճացած եւ կոռումպացված տնտեսության մեջ. ոլորտի աշխատողները նաեւ մեծ դեր են խաղացել բողոքի ցույցերում, որոնք այս գարնանը տապալեցին Սերժ Սարգսյանին եւ նրան փոխարինեցին երիտասարդ նորարար Նիկոլ Փաշինյանով: Այս մասին ասվում է Eurasianet կայքի լրագրող Բրեդլի Ժարդինի հոդվածում:
Այժմ, երբ նոր կառավարությունն ավելի բաց է տեխնոլոգիաների հանդեպ, Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ ակնկալիքներ ունի: Փաշինյանն իր հերթին ՏՏ ոլորտը դիտարկում է որպես կարեւորագույն գործոն Հայաստանի քաղաքականությունը վերաձեւավորելու հարցում: Նա հուլիսին ամերիկյան Synopsys ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ կատակել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարելավելու երկու ճանապարհ կա՝ կոռուպցիա եւ բարձր տեխնոլոգիաներ, ուստի իր գործունեությունը կապված է հենց դրանց հետ:


Հայաստանում հնարավոր է՝ ներդրվի «World WiFi» նախագիծը. քննարկում ՏԿՏՏ նախարարությունում

15.08.2018

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է «Я - предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։


Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը 

13.08.2018

ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝ Ծմակահող գյուղում:Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության եւ ձեռներեցության  հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս եւ գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:
ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաեւ Ջավախքից:


Beeline. կմեկնարկի Summer Business School 2018-ը

26.07.2018

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։
Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաև օգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ։


Ավելի քան 5000 մասնակից՝ աշխարհի 35 երկրներից. Սևանի ափին անցկացվում է Sevan Startup Summit 2018-ը

23.07.2018

Sevan Startup Summit-ը միջազգային աստիճանի է հասել: Հուլիսի 22-ին Սևանա լճի ափի վրանային քաղաքում միջացառումը հավաքել է ստարտափերի հեղինակներին և աշխարհի 35 երկրների մասնակիցներին: Seaside Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը հիշում է, որ դեռ անցյալ տարի կազմակերպիչները ուրախանում էին, որ հայ ստարտափերը և ներդրողները հետաքրքրվում են իրենց միջոցառումով և ցանկություն հայտնում մասնակցել դրան (ֆոտոռեպորտաժ):


Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին

19.07.2018

Գիտնականների միջազգային խումբը աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական և կարևոր խնդիրներից մեկն է։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Science ամսագրում:


«ՍտարտՀաբ» նախագիծը կմիավորի Հայաստանի ստարտափների սկսնակներին և ՏՏ ոլորտի առաջատարներին

21.06.2018

«ՍտարտՀաբ» նախագծի օֆլայն հարթակի շնորհիվ ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկումներ անցկացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ: «ՍտարտՀաբ» օֆլայն հարթակը կիրականացվի պարբերաբր կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով:
«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ նախագծի օֆլայն հարթակի մեկնարկը հունիսի 21-ին տվեցին «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամն ու Beeline-ը:


Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը կաջակցի  ՀՀ ստարտափներին

12.06.2018

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը, որն աջակցելու է ինչպես Պոլիտեխնիկի ուսանողներին, այնպես էլ նորարար գաղափարներ ունեցող բոլոր անհատներին:
Այն ունի աշխատելու համար նախատեսված տարածքներ, կլոր սեղան քննարկման միջավայր, համակարգչային տեխնիկայով հագեցած սենյակներ եւ այլն:


Հայաստանի ՏՏ ընկերությունները ոգևորված են ՌԱՀ-ը զարգացնելու նոր կառավարության պատրաստակամությամբ. փորձագետ

03.06.2018

Հայաստանի ՏՏ ընկերությունները ոգևորված են հայրենական ներքին ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ) զարգացնելու նոր կառավարության պատրաստակամությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:


«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրեց թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան

29.05.2018

Երևանում մայիսի 25-ին կայացավ «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացան ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև պատկերացում կազմեցին տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ:


Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում

29.05.2018

Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը:


ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

23.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: 


Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացմանը

18.05.2018

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, համաժողովի իրականացման նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, այս ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել:


Հայաստանի մանուկներ հիմնադրամի եզակի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա 

մայիսի 27-ին

17.05.2018

Լոռու մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա մայիսի 27-ին:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին  ՔՈԱՖ-ից:
«ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը»,-տեղեկացրին կենտրոնից։


Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

17.05.2018

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։
Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։


Վարչապետն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի նախագահին

16.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:


Նախարարի տեղակալը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

28.04.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկմանը։
«Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։


Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը ներկայացվել է Գերմանիայի չորս քաղաքներում

13.04.2018

Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ ապրիլի 10-13-ը Գերմանիա են այցելել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մինչ այդ հայկական պատվիրակությունը ապրիլի 10-ին մասնակցել է Կարլսռուեում, 11-ին` Լայպցիգում, 12-ին` Էրֆուրտում կայացած ՏՏ ոլորտի ֆորումներին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել գերմանացի գործընկերների հետ:


Երևանում կանցկացվի բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողով

11.04.2018

Ապրիլի 11-ին Լոֆտ կենտրոնում կայացել է «Թվային գարունը Հայաստանում» (“Digital spring in Armenia”) խորագրով մամուլի ասուլիս՝ նվիրված ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական բլոկչեյն ֆորում» (“Armenian Blockchain Forum”) առաջին միջազգային համաժողովին։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ECOS-ի կառավարման գործընկեր Իլյա Գոլդբերգը և “Armenian Blockchain Forum”-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան։


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարը հանդիպել է հայկական մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին

07.04.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը հանդիպում էր կազմակերպել հայաստանյան 7 միջազգային խոշոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


Irava-Tech համաժողովը Հայաստան կբերի ՏՏ ոլորտի հայ հսկաների

14.03.2018

«Լույս» հիմնադրամի իրավաբան կրթաթոշակառուների նախաձեռնած Irava-Tech իրավատեխնոլոգիական համաժողովը Երևանում կհամախմբի ոլորտի հայազգի առաջատարներին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող համաժողովն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Ինչպես Անկախին տեղեկացրին «Լույս» հիմնադրամից, Irava-Tech 2018-ին հրավիրվել են մասնակցելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ստարտափներն ու ակսելերատոր ընկերությունները, մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանները և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նշված ոլորտներով: 


«Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ». Վարչապետը հանդես է եկել ելույթով լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջև

13.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։


Սուրեն Կարայանին ներկայացվել է Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարությունը

07.03.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր նախարար Սուրեն Կարայանին է ներկայացվել Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության վերաբերյալ շնորհանդեսը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:


Հայաստանի տնտեսության ապագան ստարտափ էկոհամակարգերի զարգացման մեջ է.

Global AM 

02.03.2018

Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարող է իսկական հեղափոխություն գործել հայաստանյան տնտեսության մեջ. արագ զարգացող ստարտափ ընկերությունները, որոնք իրենց գաղափարներն ու ապրանքները վաճառում են աշխարհով մեկ, լուրջ ներդրումներ կներգրավեն աշխարհի տարբեր ծայրերից՝ տնտեսական զարգացում և ֆինանսական կայունություն ապահովելով երկրում` անկախ կառավարության գործողություններից և երկրում քաղաքական իրավիճակից: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Global AM հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պողոսյանը:


Վարչապետը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին

26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: 


ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

24.02.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ երազանքն իրականություն կդառնա 2019 թվականին: 


«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում

24.02.2018

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում ներդնելու վերաբերյալ: Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համագործակցության հուշագիր, մյուս երկրներում ևս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: 


Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով․ Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը

21.02.2018

Փետրվարի 19-ից 20-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:


ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին

19.02.2018

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողﬕց տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Ինչպես փոխանցում է «Արﬔնպրես»-ը, հիﬓական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։ 


Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք

15.02.2018

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-21-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology - WCIT) ավարտին Հնդկաստանը էստաֆետը կփոխանցի Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները ﬔկնարկելու համար: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը: 


Startup Armenia Foundation-ը Ռաս Ալ Հայմ էմիրությունում սթարթափ գագաթնաժողով է անցկացնում

11.02.2018

Ռաս Ալ Հայմի էմիր, շեյխ Սաուդ իբն Սաքր ալ Ղասիմին բացել է առաջին սթարթափ գագաթնաժողովը, որն էմիրությունում անցկացվում է Ալ Մարյան կղզում: Seaside Startup Summit-ն առաջին գագաթնաժողովն է, որը Startup Armenia Foundation-ը կազմակերպում է Հայաստանի սահմաններից դուրս: 


Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

08.02.2018

Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին. լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ «Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի և PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է «Blue Idea» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը։


Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման գործում ﬕավորվում է երկրի գիտական ներուժը

07.02.2018

ՀՀ ԱԻ նախարարությունում փետրվարի 7-ին ստորագրվեց «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսﬕկ պաշտպանության ծառայության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ﬕջև: Արարողությանը ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: 


Հայաստանն աշխարհում նորարարության կենտրոններից ﬔկը. ներդրողների ոչ ֆորմալ ցանցի տեսլականը

05.02.2018

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (STAN) անդաﬓերը Հայաստանում 10- 15 տարվա ներգրավվածության ծրագրեր ունեն: FAST հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Օրուջյանի խոսքով` իրենք ցանկանում են Հայաստանը դարձնել չեմպիոն գիտության և նորարարության ասպարեզում: «Մենք վեց ամսով չենք այստեղ, այլ տևական ժամանակով, 10-15 տարվա ներգրավվածություն ենք ակնկալում: 


FAST-ը ՀՀ-ում հրեշտակ ներդրողների ցանց է գործարկել

05.02.2018

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում  ներդրողների ոչ ֆորմալ ցանց (Science and Technology Angels Network - STAN) է ստեղծվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հրեշտակների ցանցը» հայտարարել է իր աշխատանքների մեկնարկի մասին: Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր Հայաստանից և արտերկրից, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայաստանյան ստարտափերին, այլև կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, հանդես կգան որպես մենթորներ և կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում:


FAST հիմնադրամի ներդրողների ոչ ֆորմալ ցանցը կզարգացնի հայաստանյան ստարտափերը

02.02.2018
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծում է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանց (Science and Technology Angels Network - STAN): «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներդրողների ոչ ֆորմալ ցանցը նպատակ ունի խթանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ստարտափերում համատեղ ներդրումները և ներկայացնել միջազգային լավագույն փորձը: 


Ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը

30.01.2018

«Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի նախագիծն այսօր ներկայացվել է ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ: Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։ 


Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

30.01.2018

Հունվարի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:


Հունվարի 30-ին կմեկնարկի Հանրային կառավարման նորարարության շաբաթը

29.01.2018

Հունվարի 30-ին կմեկնարկի «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Կառավարման նորարարության շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը, և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:


«Հետաքրքրված ենք ՏՏ ոլորտում ձեր փորձով». Կարեն Կարապետյանը՝ Էստոնիայի վարչապետին

25.01.2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:
ԿառավարությունիցNEWS.am-ին հայտնում են, որ վարչապետներն  անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով:


Հայաստանի պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

20.01.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ ﬕնչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։ Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով։ 


JICA-ն կուսուﬓասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսուﬓական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները

19.01.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի ﬕջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին ՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիﬔ Դանիգուչիին: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր: 


Հայաստանի զարգացման հիﬓադրաﬓ առավելագույնս աջակցելու է գործարարներին. պետք են ﬕայն լավ ծրագրեր

19.01.2018

Հայաստանի զարգացման հիﬓադրամը պատրաստ է աջակցել գործարարներին, բայց զարգացման հիﬓական լոկոմոտիվը գործարարն ինքն է լինելու: Այս մասին հունվարի 19-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Արﬔն Ավակ Ավակյանը։ Հանդիպման ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին, ՏՏ ոլորտի ձեռնարկատերերին, ստարտափերի ներկայացուցիչներին և ուսանողներին Ավակյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ կառուցվածքը, գործառույթները, աջակցության գործիքները։ 


Սերժ Սարգսյանը հանդիպել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ

17.01.2018

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիﬓված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաև այդ ﬕջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար ﬔծացնելու և տնտեսության շարժիչ ուժերից ﬔկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի ﬔծ տեմպ հաղորդելու ուղղությամբ: 


 Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ

16.01.2018

Հունվարի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՄԳՏԿ հայկական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը, կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և ՄԳՏԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:


Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

15.01.2018

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: 
Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբքունքերը նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը: 


Ստարտափերի համար նոր ազատ տնտեսական գոտի կստեղծվի

15.01.2018

PanARMENIAN.Net - Հայաստանն ազատ տնտեսական գոտի է ստեղծում աշխարհի տեխնոլոգիական ստարտափերի զարգացման համար:
Բարձր տեխնոլոգիական կլաստերի ստեղծման առաջին փուլը պլանավորված է 2018-ի առաջին կիսամյակում:
Նախատեսվում է միջազգային աքսելերատորի բացումը, որը հարթակ կլինի ամբողջ աշխարհից նորարարական նախագծերի գործարկման և զարգացման համար, ինչպես նաև ԱՏԳ տարածքում տեխնիկական տարածքների և տվյալների բազաների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն ապակենտրոնացված տեխնոլոգիաների ցանցի գործարկմանը և աջակցմանը, ասվում է Հայկական բլոկչեյն համաժողովի (Armenian Blockchain Forum, ABF) հաղորդագրության մեջ:


Energy Globe. հայ ինժեներները մշակել են արևային մարտկոցների նորարար համակարգ

11.01.2018

Հայկական Energy Globe սթարթափը մշակել է արևային էներգիայի արտադրության նորարար աղբյուր։ Հարթ արևային պանելների փոխարեն` սթարթափն առաջարկում է գնդաձև համակարգ, որի միջոցով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա և տաք ջուր։
itTrend.am-ի հետ զրույցում hամահիմնադիր Դավիթ Ղարիբյանը պատմել է սթարթափի գաղափարի, իրենց պրոդուկտի առանձնահատկությունների և արտադրական փուլի մասին.